Խաչանովը՝ Ալմաթիի մրցաշարի հաղթող
Աշխարհում
18:43 20/10/2024
Աշխարհ

Խաչանովը՝ Ալմաթիի մրցաշարի հաղթող

Համաշխարհային դասակարգման աղյուսակում 26-րդ տեղը զբաղեցնող հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դարձել է Ալմաթիում (Ղազախստան) անցկացվող ATP-250 կարգի մրցաշարի հաղթող։ Եզրափակիչ խաղում նա երեք սեթում հաղթել է կանադացի Գաբրիել Դիալոյին  6:2, 5:7, 6:3 հաշվով:

Հիշեցնենք, որ փետրվարին Խաչանովը հաղթել էր Դոհայում (Քաթար) ATP-250 մրցաշարում։

Վերջին անգամ Խաչանովը մեկ մրցաշրջանում ATP-ի երկու կամ ավելի մրցաշարերում հաղթել էր 2018 թվականին (Մարսել, Մոսկվա, Փարիզ):

Ալմաթիի մրցաշարում հաղթելով՝ 28-ամյա Կարեն Խաչանովն իր կարիերայի ընթացքում նվաճեց իր յոթերորդ տիտղոսը: Այս հաղթանակից հետո Խաչանովը կբարձրանա երկու հորիզոնականով և կդառնա աշխարհի 24-րդ ռակետը։
 

Placeholder