Հայաստանի որոշ ճանապարհներին առկա է մերկասառույց
Հասարակություն
09:28 20/10/2024
Հայաստան

Հայաստանի որոշ ճանապարհներին առկա է մերկասառույց

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են.

«Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Կոտայքի մարզի Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
                                         
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»:

Placeholder