Պետք է ինքս ինձ հավատամ, մինչև վերջին վայրկյանը պայքարեմ. Էլիդա Քոչարյանը` չեմպիոնական մենամարտի մասին
Օրվա թեմա
10:58 21/10/2024
Հայաստան

Պետք է ինքս ինձ հավատամ, մինչև վերջին վայրկյանը պայքարեմ. Էլիդա Քոչարյանը` չեմպիոնական մենամարտի մասին

60 կգ քաշային բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը։ Էլիդան առաջին հայ մարզուհին է, որը դառնում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

Եզրափակչում հայ մարզուհին հաղթել է ուկրաինուհի Տետիանա Դովգալին։

«Այս տարվա մենամարտը, համեմատած նախորդ տարվա մենամարտի հետ, ավելի բարդ էր ինձ համար, քանի որ 2 ռաունդ անընդմեջ մրցավարների միավորներով ուկրաինացին էր հաղթում ու երրորդ ռաունդում այնպես ստացվեց, որ անկյունում էի, ու մարզիչներն ասեցին, որ հնարավորություն ունեմ ինչ-որ բան փոխելու, քանի որ 3:3 հաշվով միավորները հավասար են, 2 հաշվով էր ուկրաինացին հաղթում։ Այսինքն եթե 3 մրցավար ինձ քվարկեին, կարող էի մենամարտն ինձ վերցնել։ Իրականում շատ բարդ ստացվեց, շատ ծանր մենամարտ եմ ունեցել: Բայց շատ ոգևորված էի ու մինչև վերջին վայրկյանն էլ պայքարում էի, ու ուզում էի հաղթել։
Որ իմացա երրորդ ռաուդը հնարավոր է ինչ-որ բան փոխի, ամենավերջին ուժս տվեցի երրորդ ռաունդին  և փորձեցի մենամարտը պոկել»,- հաղթանակից հետո պատմել է Էլիդան։

Նա նշել է, որ աննկարագրել են այն զգացողությունները, երբ հասկացել է՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։

«Պետք է ինքս ինձ հավատամ, պետք է մինչև վերջին վայրկյանը պայքարել անկախ նրանից, թե որ ռաունդում քանի միավորներով ոնց է գնում մենամարտը:

Մինչև վերջին վայրկյանը պետք է պայքարել, քանի որ հնարավոր է ամբողջովին գլխիվայր պտտել մենամարտը», -ասել է Էլիդա Քոչարյանը:

Placeholder