Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանը վերահաստատում է իր հավատարմությունը զանգվածային ոչնչացման զենքի օգտագործումից հրաժարվելու քաղաքականությանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բագայը։
«Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը կայանում է զանգվածային ոչնչացման զենքից վճռականորեն հրաժարվելու մեջ, և այս որոշումը հիմնված է Գերագույն առաջնորդի [Այաթոլլահ Ալի Խամենեիի] ֆեթվայի վրա։ Իսկ իրանական և օտարերկրյա մամուլում քննարկումները որևէ ազդեցություն չունեն այդ դիրքորոշման վրա։ Իրանը միշտ հետևելու է այդ քաղաքականությանը՝ հիմնվելով իր պաշտպանական դոկտրինի վրա»,-IRIB հեռուստաալիքով հեռարձակվող ճեպազրույցում ասել է Բաղային։