Իրինա Զախարովան չի կարող մեկնել Մեխիկո՝ ներկայացնելու Հայաստանը
Աշխարհում
17:03 21/10/2024
Հայաստան

Իրինա Զախարովան չի կարող մեկնել Մեխիկո՝ ներկայացնելու Հայաստանը

«Միսս Տիեզերք Արմենիա» ընտրված Իրինա Զախարովան չի կարող մեկնել Մեխիկո՝ մասնակցելու «Միսս Տիեզերք» մրցույթին։ Այդ մասին հայտարարություն է տարածել Miss Universe Armenia-ն։

Ըստ աղբյուրի, Զախարովան մրցույթին մասնակցել չի կարող ընտանեկան հանգամանքներով պայմանավորված։

«Մենք երկար էինք նախապատրաստվել, և յուրաքանչյուրս վճռական էր լավագույնս ներկայանալու համար։ Ինչևէ, ընտանեկան հանգամանքների պատճառով Իրինան դժվարին որոշում է կայացրել՝ հրաժարվելով մրցույթին մասնակցությունից:

Շնորհակալ ենք բոլորին՝ այս դժվարին շրջանում աջակցության և հասկանալու համար»,-ասված է «Միսս Տիեզերք» մրցույթի ինսթագրամյան էջում։

Նշենք, որ Հայաստանը Մեխիկոյում Զախարովայի ներկայացնելու լուրն առաջացրեց շատերի դժգոհությունը՝ նշելով, որ Հայաստանը միջազգային մրցույթում պետք է հայ գեղեցկուհի ներկայացնի։ 

«Միսս Տիեզերք 2024»-ն անցկացվելու է Մեխիկոյում նոյեմբերի 16-ին:







Placeholder
Իրինա Զախարովան չի կարող մեկնել Մեխիկո՝ ներկայացնելու Հայաստանը