«Pavlodar Open 2024» միջազգային մրցաշար. Վերջին խաղափուլից առաջ գրոսմայստեր Արամ Հակոբյանը միանձնյա առաջատար է
Սպորտ
08:19 21/10/2024
Հայաստան

«Pavlodar Open 2024» միջազգային մրցաշար. Վերջին խաղափուլից առաջ գրոսմայստեր Արամ Հակոբյանը միանձնյա առաջատար է

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը միանձնյա առաջատար է Ղազախստանում ընթացող «Pavlodar Open 2024» շախմատի միջազգային մրցաշարում:

Նախօրեին Արամը հաղթել է  հնդիկ միջազգային վարպետ Այուշ Շարմային և վերջին խաղափուլից առաջ 9 հնարավորից ունի 7.5 միավոր:

 Հայաստանից մասնակցում է նաև գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը: Երեկ Մանուէլը սև խաղաքարերով հաղթել է ադրբեջանցի գրոսմայստեր Վուգար Ռասուլովին և այժմ ունի 6 միավոր:

Վերջին խաղափուլը կմեկնարկի այսօր՝ Հայաստանի ժամանակով 10:00-ին։

Placeholder
«Pavlodar Open 2024» միջազգային մրցաշար. Վերջին խաղափուլից առաջ գրոսմայստեր Արամ Հակոբյանը միանձնյա առաջատար է