ԱՄՆ-ում ուղղաթիռը մխրճվել է ռադիոաշտարակի մեջ, մի քանի մարդ է զոհվել
Աշխարհում
10:19 21/10/2024
Աշխարհ

ԱՄՆ-ում ուղղաթիռը մխրճվել է ռադիոաշտարակի մեջ, մի քանի մարդ է զոհվել

ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ուղղաթիռի՝ ռադիոաշտարակին բախվելու հետևանքով մի քանի մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Մինչ այդ տեղի հրշեջ ծառայությունը հայտնել էր, որ ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում ուղղաթիռը մխրճվել է ռադիոաշտարակի մեջ։

Ոստիկանությունը հայտնել է, որ ուղղաթիռում չորս մարդ է եղել, այդ թվում՝ երեխա: Ոստիկանությունից հայտնել են, որ գետնի վրա ոչ ոք չի տուժել:

Միջադեպը կհետաքննի ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB), ինչպես նաև ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA):

«Կիրակի երեկոյան Հյուսթոնում ուղղաթիռը ռադիոաշտարակին բախվելու հետևանքով մի քանի մարդ է զոհվել»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ միջադեպի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։

Placeholder
ԱՄՆ-ում ուղղաթիռը մխրճվել է ռադիոաշտարակի մեջ, մի քանի մարդ է զոհվել