Ալեն Սիմոնյանը հնչեցրել է իրենց քաղաքական միավորի կրեդոն՝ «Պատիվ չկա». Հայկ Մամիջանյան
Քաղաքական
15:02 22/10/2024
Հայաստան

Ալեն Սիմոնյանը հնչեցրել է իրենց քաղաքական միավորի կրեդոն՝ «Պատիվ չկա». Հայկ Մամիջանյան

«Կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը հնչեցրել է իրենց քաղաքական միավորի կրեդոն՝ «Պատիվ չկա»»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով Ալեն Սիմոնյանի՝ այսօր արած հայտարարությանը, թե «Պատիվ ունեմ» խմբակցությունն ընդհանրապես չկա։

Մամիջանյանը նշեց, որ ցանկանում է հիշեցնել, թե որն է  Հայաստանի ամենազդեցիկ կուսակցություններից մեկը, որին փորձում է կրկնօրինակել ՔՊ-ն՝ ստեղծելով կուսակցական դպրոցներ։

«Ո՞ւմ հնչեցրած բովանդակային կարծիքներից իրենց թիմը պարզապես սարսռում է, այնպես որ, որ ես ներողամտորեն կմոտենամ իրենց մեկնաբանություններին»,-ասաց Մամիջանյանը։

Անդրադառնալով  հարցին թե որ կառուցի պատասխանատվության ներքո է խմբակցությունը՝ Մամիջանյանն ասաց. «Պարոն Վանեցյանի՝ մանդատը դնելուց և «Հայրենիք» կուսակցության հայտարարությունից հետո «Պատվի ունեմ» խմբակցության համար պատասխանատվություն է կրում ՀՀԿ կուսակցությունը»։

Նա նշեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցույունը որևէ փուլում չի մասնակցել հակասահմանադրական գործընթացին, իսկ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոյանը որակումը թե  ընդդիմությունը դպրոցի դասարանի մակարդակի վրա է գտնվում, երբ հայտարարում է թե չի մասնակցում սահմանազատման աշխատանքային խմբի գործունեության կանոնակարգի քննարկմանը։

«Պարոն Կոնջորյանի որակումները ցույց են տալիս նրա մանկական, պատանեկան տրավմաները։ Կան մարդիկ, որոնք դպրոցի փուլը չեն վերաճել, մենք այս դեպքի հետ գործ ունենք»,-ասաց Մամիջանյանը՝ արձագանքելով Հայկ Կոնջոյանի հայտարարությանը և հավելեց. «Կանոնակարգը հիմք է հետագա զիջումները լեգիտիմացնելու համար՝ հղում անելով ՍԴ այս որոշմանը, խորհրդարանում քվեարկությանը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դրան մաս չի դառնալու»։
 

Placeholder
Ալեն Սիմոնյանը հնչեցրել է իրենց քաղաքական միավորի կրեդոն՝ «Պատիվ չկա». Հայկ Մամիջանյան