Բաքվում ջրածածկ են եղել փողոցներ ու թունելներ, տրանսպորտային կոլապս է
Տարածաշրջան
16:55 22/10/2024
Տարածաշրջան

Բաքվում ջրածածկ են եղել փողոցներ ու թունելներ, տրանսպորտային կոլապս է

Ադրբեջան ում հորդառատ անձրևից հետո  Բաքվի մի քանի փողոցներ ու պողոտաներ ջրածածկ են եղել, վտանգավոր գոտուց տարհանվել է 31 մարդ։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»գործակալութունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԻ նախարարությանը։

«Երեկվանից ԱԻՆ ուժերը ներգրավված են Բաքու քաղաքում և Աբշերոնի շրջանում ինտենսիվ անձրևների հետևանքով հեղեղված տարածքներում անվտանգության համապատասխան միջոցներ ձեռնարկելով։ ԱԻՆ ուժերը միջոցներ են ձեռնարկում հեղեղված վայրերից տարհանելու օգնության կարիք ունեցող բնակիչներին։ Անվտանգ տարածք է տեղափոխվել 31 քաղաքացի»,- ասված է հաղորդագրությունում։

Մարդկանց տարհանման աշխատանքները դեռ շարունակվում են։ Բաքվի բնակիչները սոցիալական ցանցերում տարածում են ջրածածկ փողոցների լուսանկարներ։

Placeholder
Բաքվում ջրածածկ են եղել փողոցներ ու թունելներ, տրանսպորտային կոլապս է