Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հասարակություն
09:46 22/10/2024
Հայաստան

Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Placeholder
Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում