«Ինչո՞ւ չի կարելի ուտել կենդանիների համար նախատեսված կերը». Ռուսաստանի դպրոցներում բացատրում են կվադրոբինգի վնասները
Կրթություն, գիտություն
17:14 22/10/2024
Աշխարհ

«Ինչո՞ւ չի կարելի ուտել կենդանիների համար նախատեսված կերը». Ռուսաստանի դպրոցներում բացատրում են կվադրոբինգի վնասները

Ռուսաստանի դպրոցներում սկսել են պրոֆիլակտիկ զրույցներ անցկացնել աշակերտների հետ՝ բացատրելով կվադրոբինգի վնասները։  Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ,  ուսուցիչները, հրավիրված հոգեբանները և տեսուչները  կանխարգելիչ զրույցներ են անցկացնում, որոնց ընթացքում խոսում են այդ  ենթամշակույթի վտանգների մասին:

Ուսանողներին տրվում են թեմատիկ բրոշյուրներ և ցուցադրվում են տեսանյութեր։
Աշակերտներին առաջարկել են նաև պատասխանել հետևյալ հարցերին՝ «Ի՞նչ է կվադրոբինգը», «Վտանգավո՞ր է արդյոք այն», «Ինչո՞ւ չի կարելի ուտել կենդանիների համար նախատեսված կերը»։

Դպրոցականներին նաև հիշեցնում են, թե որ արարքների դեպքում է նրանց սպառնում վարչական պատասխանատվություն։

Placeholder
«Ինչո՞ւ չի կարելի ուտել կենդանիների համար նախատեսված կերը». Ռուսաստանի դպրոցներում բացատրում են կվադրոբինգի վնասները