Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե պետք լինի Հայաստանին, կգնանք Բաքու՝ մասնակցելու COP29-ին, պետք չի լինի, չենք գնա. Ալեն Սիմոնյան
«Նման որոշում չկա, պետք է քննարկենք, հասկանանք, թե ինչի համար ենք մեկնում, ինչ է դա տալու Հայաստանին, ինչ շահեր ունենք, ինչ մակարդակով ենք մասնակցում»,- Ազգայի ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք իշխանության օրակարգում կա մեկնել Բաքու ու մասնակցել COP29-ին։
Նա նշեց, որ COP-ի հրավերն ու COP-ի մասնակցությունը Ադրբեջանի մենաշնորհը չէ, Ադրբեջանի միջոցառումը չէ, ՄԱԿ-ի միջոցառումն է, իսկ Հայաստանը ՄԱԿ անդամ է։
«Կրկում եմ՝ որոշում չկա, քննարկենք, կհասկանանք՝ պետք է մեր պետությանը, կգնանք, պետք չի, չենք գնա»,- ասաց Սիմոնյանը։
Հարցին՝ COP29-ի շրջանակներում որևէ փաստաթուղթ չի ստորագվում, Հայաստանն արդյո՞ք չի փոշմանում, որ աջակցեց Բաքվին, որպեսզի միջազգային միջոցառումն անցկացվի այնտեղ, նա պատասխանեց. «Չէ, ոնց, գերի ստացանք դրա դիմաց։ Մենք ոչ թե աջակցել ենք, մենք կարելի է ասել վատ իրավիճակում, վատ տրամաբանության մեջ ստիպված ենք եղել դրան համաձայնվել, որպեսզի 30 գերի վերադառնա Հայաստան։ Չհամաձայնվեի՞նք»։