Էլինա Ավանեսյանը WTA-250 մրցաշարի առաջին շրջանում պարտվել է
Աշխարհում
10:05 22/10/2024
Աշխարհ

Էլինա Ավանեսյանը WTA-250 մրցաշարի առաջին շրջանում պարտվել է

Աշխարհի 45-րդ ռակետ, Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը Չինաստանի Գուանչժոու քաղաքում անցկացվող WTA-250 մրցաշարի մեկնարկում 1:6, 4:6 հաշվով պարտություն է կրել աշխարհի 84-րդ ռակետին իտալուհի Լյուչիա Բրոնցետիից։

Մրցախաղը տևեց է 1 ժամ 16 րոպե։

Հաջորդ տուրում Բրոնցետին կհանդիպի ռումինացի թենիսիստուհի Ժակլին Քրիստիանի հետ:

Հիշեցնենք, որ Գուանչժոուի մրցաշարը տեղի է ունենում հոկտեմբերի 21- 27-ը։ Մրցանակային ֆոնդը կազմում է 267 հազար դոլար։
 

Placeholder
Էլինա Ավանեսյանը WTA-250 մրցաշարի առաջին շրջանում պարտվել է