Վիգեն Քոչարյանն ու Հայկ Գրիգորյանն ընտրվել են Վճռաբեկ դատարանի դատավորներ
Քաղաքական
16:45 23/10/2024
Հայաստան

Վիգեն Քոչարյանն ու Հայկ Գրիգորյանն ընտրվել են Վճռաբեկ դատարանի դատավորներ

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր է ընտրվել Վիգեն Քոչարյանը, իսկ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր՝ Հայկ Գրիգորյանը։

ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուների գաղտնի ընտրության արդյունքները:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել էր Գուրգեն Մալխասյանի, Վիգեն Քոչարյանի և Ատոմ Հայրապետյանի թեկնածությունները:

Վիգեն Քոչարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր:  Գուրգեն Մալխասյանի եւ Ատոմ Հայրապետյանի օգտին կողմ ձայներ չեն գրանցվել:

 Հայկ Գրիգորյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր: Մյուս թեկնածուները` Հովհաննես Ավագյանն ու Նելլի Բաղդասարյանը, կողմ ձայներ չեն ստացել:

 

Placeholder
Վիգեն Քոչարյանն ու Հայկ Գրիգորյանն ընտրվել են Վճռաբեկ դատարանի դատավորներ