ՔՊ-ական ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Քաղաքագետ
Քաղաքական
15:20 23/10/2024
Հայաստան

ՔՊ-ական ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Քաղաքագետ

«ՔՊ-ական ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել»,-գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ արձագանքելով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը։

Նա նշում է.

«Այդ հանցագործության հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել, հարյուր հազարից ավելի մարդ փախստական է դարձել։ Դա կարելի նաև որակել հանցագործություն մարդկայնության նկատմամբ։

ԱԺ նախագահն ասել է, որ ըստ միջազգային օրենքների ու ՄԱԿ-ի մի շարք ռեզոլյուցիաների, Ադրբեջանն իրավունք է ունեցել հարձակվել Արցախի վրա։

Այսպիսով, 2018 թվականից ի վեր, ըստ ՔՊ-ի ԱԺ նախագահի, իրենց իշխանությունն մերժել է Ադրբեջանի «օրինական» պահանջները, չի կատարել  «միջազգային հանրության» առաջարկները, խախտել է ՄԱԿ-ի ռեզոլյուցիաների, պատերազմի ընթացքում չի ընդունել այն կանգնեցնելու առաջարկը, խախտել է զինադադարի պայմանավորվածությունը, պատերազմից առաջ Արցախն անվանել է Հայաստան ու վերջ, դրանով հրահրելով պատերազմը, որի պատճառով եղել են վերը թվարկված արհավիրքները։

Այսպիսով, ՔՊ վերնախավը, քրեական օրենսդրության շրջանակում, ցուցմունքներ պետք է տա։
Հ. Գ. Նախորդ իշխանությունները չեն ընդունել այս մոտեցումը, ի տարբերություն ՔՊ վերնախավի, և դա եղել է լեգիտիմ կառույցի, ԵԱՀԿ Մինսկի Խմբի քննարկման առարկա։ Գործող իշխանությունն, ԱԺ նախագահի հայտարարությամբ, հակառակ տեսակետն ունի, վերը թվարկված հետևանքներով հանդերձ»։

Placeholder
ՔՊ-ական ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Քաղաքագետ