Ըմբիշ Հայկ Խլոյանը՝ աշխարհի չեմպիոն
Աշխարհում
23:14 22/10/2024
Աշխարհ

Ըմբիշ Հայկ Խլոյանը՝ աշխարհի չեմպիոն

Ալբանիայի Տիրանա քաղաքում ընթացող  ըմբշամարտի մինչև 23 տարեկաննների Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Խլոյանը (97կգ) 11։6 հաշվով հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Աբուբակար Խասլանխանովին և դարձավ աշխարհի չեմպիոն։
Կիսաեզրափակիչում նա գոտեմարտեց ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիևի հետ և հաղթեց 3:3 հաշվով վերջին հնարքի շնորհիվ։

Որակավորման փուլում Հայկ Խլոյանը 5:3 հաշվով պարտության էր մատնել գերմանացի Անտոն Վյուվեգին, 1/8 եզրափակիչում 8:0 հաշվով հաղթել էր ղազախ Բեյբիտ Կորգանովին, 1/4 եզրափակիչում 10:0 հաշվով պարտության էր մատնել ղրղզ Նուրմանբետ Ռայմալիուլուին։

Գոտեմարտի ելքի մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան։

Placeholder