Կազան. Ալիևը կծեց չակ-չակն ու փոխանցեց պատվիրակության անդամին
Քաղաքական
12:43 23/10/2024
Աշխարհ

Կազան. Ալիևը կծեց չակ-չակն ու փոխանցեց պատվիրակության անդամին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն Կազանում է՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այս մասին գրումէ  «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Թաթարստանի օդանավակայանում նրան դիմավորել է Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովը՝ Ալիևին հյուրասիրելով չակ-չակ կոչվող ազգային ուտեստով։

Ալիևը կծել է  չակ-չակն ու փոխանցել ադրբեջանական պատվիրակության անդամին։

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը մեկնարկել է հոկտեմբերի 22-ին։ Դրան մասնակցելու համար Կազան է ժամանել 36 երկրի ու միջազգային կազմակերպության ղեկավար։  Նիկոլ Փաշինյանը կմասնակցի գագաթնաժողովի երկրորդ մասին։

 

 

Placeholder