«Հրապարակ». Բանակում «բարդակ» է, սպայական կադրերի լուրջ դեֆիցիտ կա
Օրվա մամուլ
09:06 23/10/2024
Հայաստան

«Հրապարակ». Բանակում «բարդակ» է, սպայական կադրերի լուրջ դեֆիցիտ կա

«Հրապարակ» թերթը գրում է.

«Բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի թիվն օրեցօր աճում է, անցած շաբաթ էլ 2 մահվան բոթ լսվեց, ու թեպետ իշխանությունները չեն ընդունում մեղքի իրենց բաժինը, սակայն, մեր տեղեկություններով, ներքին քննարկումներում արձանագրել են, որ բանակում «բարդակ» է, սպայական կադրերի լուրջ դեֆիցիտ կա, օր առաջ պետք է փոխել իրավիճակը, հակառակ դեպքում այդ վիճակագրության դեմն առնել հնարավոր չի լինի։

Մեր տեղեկություններով՝ նախօրեին կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ քննարկում է եղել, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն առաջարկել է միջոցներ հատկացնել, որ օրենքում փոփոխություններ մշակեն և հնարավորություն տան թոշակառու սպաներին՝ ծառայության անցնել զորամասերում, ստանալ թե՛ զինվորական թոշակը, թե՛ ծառայության աշխատավարձերը, որ փորձառու սպաները բանակ վերադառնան, և զորամասերը չմնան 18-20 տարեկանների հույսին, որի հետևանքն այդ մահերի վիճակագրությունն է։ Նախնական համաձայնություն է ձեռք բերվել, հնարավոր է օրենքում փոփոխությունների նախագիծ մշակվի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder