«Հըզբոլլшհը» մեկ օրում ոչնչացրել է իսրայելական «Մերկավա» դասի հինգ տանկ
Քաղաքական
10:42 23/10/2024
Աշխարհ

«Հըզբոլլшհը» մեկ օրում ոչնչացրել է իսրայելական «Մերկավա» դասի հինգ տանկ

Վերջին 24 ժամվա ընթացքում շիական «Հըզբոլլահ» շարժման մարտիկները ոչնչացրել են Իսրայելի պաշտպանության բանակի հինգ «Մերկավա»  տանկ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։

Նրա խոսքով՝ չորս մարտական մեքենաներ խոցվել են հակատանկային հրթիռային համակարգերով լիբանանյան Էթ-Թեյբի և Օդիսե գյուղերի, ինչպես նաև Վերին Գալիլեայի իսրայելական Միսգավ Ամի կիբուցի մոտ բախումների ժամանակ։ Եվս մեկ տանկ պայթեցվել է Ռաբ ալ-Թալաթինի մոտ։

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսեց «Հյուսիսի նետեր» գործողությունը «ըզբոլլահ»-ի կազմավորումների դեմ, որի ընթացքում լայնածավալ ավիահարվածներ հասցրեց շիա կազմակերպության ռազմական թիրախներին Լիբանանի տարածքում։ Հոկտեմբերի 1-ի գիշերը Իսրայելի բանակը հայտարարեց հարավային Լիբանանի սահմանային շրջաններում ցամաքային գործողություն սկսելու մասին։
 

Placeholder