Հաստատվել են նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների մրցույթի հարցաշարերը
Կրթություն, գիտություն
12:27 23/10/2024
Հայաստան

Հաստատվել են նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների մրցույթի հարցաշարերը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի՝ մեթոդիստի, մասնաճյուղի ղեկավարի, դաստիարակի, ֆիզկուլտուրայի հրահանգչի, երաժշտության դաստիարակի, պարուսույցի, հոգեբանի, հատուկ մանկավարժի (լոգոպեդ, սուրդոմանկավարժ, տիֆլոմանկավարժ, օլիգոֆրենոմանկավարժ), սոցիալական մանկավարժի ընտրության (նշանակման) համար անցկացվող մրցույթի թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերը:

ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, յուրաքանչյուր փուլի հարցաշարում ընդգրկված է 50-ական հարց, որոնք վերաբերում են նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենսդրությանը, ուսումնամեթոդական և մանկավարժահոգեբանական իմացություններին և մասնագիտական հմտություններին:

Placeholder