Lonely Planet-ը Հայաստանն ընդգրկել է անհավանական տուրիստական ուղղությունների ցանկում
Մշակույթ
13:04 23/10/2024
Աշխարհ

Lonely Planet-ը Հայաստանն ընդգրկել է անհավանական տուրիստական ուղղությունների ցանկում

Համաշխարհային առաջատար Lonely Planet հրատարակությւոնը 2025 թվականի համար  հրապարակել է անհավանական տուրիստական 30 ուղղություններում։ Ցանկում ներառված է նաև Հայաստանը։ Ուղղությունների ընտրությունն իրականացնում է նախագծի համար ստեղծված թիմը։
«Մասսայական տուրիզմի առումով Հայաստանը  դեռ համեմատաբար քիչ է ուսումնասիրված։ Հիմա ամենալավ շրջանն է այցելելու այնտեղ, քանի դեռ մյուսները չեն գիտակցել դա։ Ուսումնասիրեք Հարավային Կովկասը. հիասքանչ վանքերը, վայելեք մի բաժակ Արենի գինին, գինեգործության առումով Հայաստանը չի զիջում որևէ մեկին աշխարհում»։

Հրատարակությունը վկայակոչել է նաև ջազ երգչուհի Սիմելա Նամավար ի խոսքերը, որը համերգով հանդես է եկել Հայաստանում. «Կյանքը Հայաստանում ուրախություն է նրա վառ  մշակույթի և ապշահար անող լանդշաֆտների շնորհիվ: Երբ գաք Հայաստան, կերեք համեղ տոլմա, ուսումնասիրեք հնագույն վանքերը և վայելեք Երևանի զվարճալի և ապահով գիշերային կյանքը»:

Placeholder
Lonely Planet-ը Հայաստանն ընդգրկել է անհավանական տուրիստական ուղղությունների ցանկում