Օկուպացված Ստեփանակերտում հայ կին է մահացել
Առողջություն
12:06 23/10/2024
ԼՂՀ

Օկուպացված Ստեփանակերտում հայ կին է մահացել

Օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մահացել է  70-ամյա Վերա Աղասյանը։

Ադրբեջանի առողջապահության նախարարության հաղորդմամբ, հայ կնոջ մահվան պատճառը եղել է սուր սրտանոթային անբավարարությունը, որն առաջացել է թոքային զարկերակի թրոմբոզի հետևանքով։ 

Նշվում է, որ «Աղասյանը ենթարկվել է բուժզննության և ստացել անհրաժեշտ օգնություն»։

Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը սեպտեմբերին հայտնել էր, որ 2023 թվականի սեպտեմբերից հետո մոտ 60 մարդ մնացել էր Արցախում, այսօր Արցախում մնացել է 14 հայ: 

«Անգամ անձինք, որ ժամանակին ինչ-որ հույս ունեին, որ կարող են մնալ ու ապրել Ադրբեջանի կազմում, ի վերջո եկել են այն համոզման, որ դա անհնար է և հետագայում դիմել են Կարմիր Խաչին՝ խնդրելով իրենց տեղափոխել Հայաստանի Հանրապետություն»,- նշել էր նա։ 

Placeholder
Օկուպացված Ստեփանակերտում հայ կին է մահացել