Անիֆ-ի նման ֆոնդեր մեզ պետք չեն. Գևորգ Պապոյան
Քաղաքական
15:12 24/10/2024

Անիֆ-ի նման ֆոնդեր մեզ պետք չեն. Գևորգ Պապոյան

«Եթե ԱՆԻՖ-ում կան չարաշահումներ, անպայման մեղավորները պետք է կրեն պատասխանատվություն, այդտեղ հարց չկա»,-կառավարության շենքի դիմաց հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով ԱՆԻՖ-ի ոդիսականը պարզաբանելու մասին հարցին։ 

Անդրադառնալով ԱՆԻՖ-ի ստեղծման փաստին Էկոնոմիկայի նախարարության դիրքորոշմանը՝ Պապոյանն ասաց. «Կարծում եմ՝ այդպիսի ֆոնդեր մեզ պետք չեն: Կարծում եմ՝ մենք պետք է աջակցենք տարբեր գործիքակազմերով տարբեր ոլորտների: Այս քաղաքականություններն ավելի արդյունավետ է, քան այն քաղաքականությունները, որտեղ պետությունը որոշակի մասնաբաժին է ունենում, որոշակի ներդրումներ է իրականացնում և ուղղակի մասնակցություն է ունենում»:

Նախարարը հայտարարեց, թե ԱՆԻՖ-ի ստեղծումը սխալ  չի եղել, քանի որ ամեն մի որոշում տվյալ ժամանակահատվածի համար է ճիշտ:

Պատասխանելով հարցին՝ թե արդյոք «Անիֆ»-ում չարաշահումների մասին ուսումնասիրություններ կան՝ Պապոյանն ասաց, որ տեղյակ չէ։

Անդրադառնալով Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի միջադեպին՝ Պապոյանը հայտնեց, որ ՔՊ-ն հստակ գնահատական  է տալու։


«Այն հարցերը, որոնք վերաբերում են մեր կուսակցականներին և իմ ուսումնասիրության, մասամբ նաև իմ որոշման տիրույթի հարց են, ապա կարող եմ վստահաբար ասել, որ դրանք մենք կքննարկենք, կտանք գնահատական»,-ասաց Պապոյանը:

Placeholder
Անիֆ-ի նման ֆոնդեր մեզ պետք չեն. Գևորգ Պապոյան