Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կառավարությունը պարտավոր է վերանայել բանկային համակարգի հարկային քաղաքականությունը. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.
«Հաշվի առնելով վերջին տարիների և այս տարվա բանկային համակարգի աննախադեպ բարձր շահույթի մեծությունները` ՀՀ կառավարությունը պարտավոր է վերանայել հարկային քաղաքականությունը այս ոլորտում, ինչը թույլ կտա իրատեսական դարձնել 2025 և հաջորդ տարիների պետական բյուջեի եկամուտների հավաքագրման ցուցանիշները:
Երբ կառավարությունը ՓՄՁ ոլորտը լրացուցիչ և չհիմնավերված հարկային բեռի տակ է դնում, պետք է զուգահեռ դիտարկի բարձր շահութաբերություն ապահովող ոլորտների հարկումը` չվախենալով ՀՀ կենտրոնական բանկի, առևտրային բանկերի և կառավարությունում նստած որոշ անդամների ակտիվ լոբինգից»: