«Դանա» ցիկլոնը մոտենում է Հնդկաստանին. Տարհանվել է 1.5 մլն մարդ
Աշխարհում
17:01 24/10/2024
Աշխարհ

«Դանա» ցիկլոնը մոտենում է Հնդկաստանին. Տարհանվել է 1.5 մլն մարդ

Հնդկաստանի իշխանությունները տարհանել են 1.5 մլն մարդու Օդիշա և Արևմտյան Բենգալ նահանգներից, որտեղով, ըստ կանխատեսումների, անցնելու է  «Դանա» ցիկլոնը։

BBC-ի փոխանցմամբ, հազարավոր փրկրարաներ գործի են անցել՝ հնարավորինս նվազեցնելու ցիկլոնի վնասները, որի գալստյանը սպասում են առաջիկա 24 ժամբա ընթացքում։

Ստեղծված իրավիճակում արդեն զգալիորեն ըուժել են տրանսպորտային ծառայություններւ, մի շարք գնացքների չվերթներ և թռիչքներ չեղարկվել են: Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը հայտնել է, որ մինչև հինգշաբթի երեկոյան Բենգալյան ծոցի իջվածքը կվերածվի սաստիկ ցիկլոնային փոթորիկի:

Ակնկալվում է, որ փոթորիկը կհարվածի ափամերձ շրջաններին 100-120 կմ/ժ արագությամբ: Չորեքշաբթի Օդիշա նահանգի պաշտոնյաները հայտարարել են, որ պատրաստել են ժամանակավոր օգնության ճամբարներ՝ ապահովված սննդով, ջրով և առողջապահական հաստատություններով:

«Մենք լիովին պատրաստ ենք դիմակայել փոթորկին: Խուճապի մի մատնվեք, եղեք ապահով և զգույշ», - ասել են նահանգի պաշտոնյաները։
 

Placeholder