Աշխարհը մեծ ընտանիք է դարձել, բայց այնտեղ էլ են կռիվներ լինում. Պուտինի արձագանքը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Քաղաքական
16:45 24/10/2024
Աշխարհ

Աշխարհը մեծ ընտանիք է դարձել, բայց այնտեղ էլ են կռիվներ լինում. Պուտինի արձագանքը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

«Ժամանակակից աշխարհը դարձել է մի մեծ ընտանիք, բայց ընտանիքներում նույնպես խնդիրներ կան»,- «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին ունեցած ելույթում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Այսպես է նա մեկնաբանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերը, ով Կազանում «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին ասել էր, որ բոլորը պետք է ապրեն մի մեծ ընտանիքի պես։

«Մենք այդպես էլ ապրում ենք։ Ընտանիքներում, ցավոք, հաճախ են լինում տարաձայնություններ, սկանդալներ, ունեցվածքի բաժանում։ Երբեմն  բանը հասնում է կռվի»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ ԲՐԻԿՍ-ի նպատակներից մեկը հենց ընդհանուր տանը բարենպաստ մթնոլորտ ստեղծելն է։

«Մենք դրանով զբաղվում ենք և կզբաղվենք»,- վստահեցրել է ՌԴ նախագահը՝ նշելով, որ հարցերը կլուծվեն, այդ թվում՝ ՄԱԿ-ի հետ սերտ համակարգմամբ։

Placeholder