Կազանում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահը
Քաղաքական
11:15 24/10/2024
Հայաստան

Կազանում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահը

Կազանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: 

«Վարչապետը գոհունակություն է հայտնել Իրանի հետ հարաբերությունների դինամիկ բնույթից և ընդգծել, որ նախագահ Փեզեշքիանի պաշտոնը ստանձնելուց ի վեր այդ դինամիկան ոչ միայն պահպանվում է, այլ նաև զարգանում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ Կառավարության համար առաջնահերթություններից է: 
 
Իրանի նախագահը կարևորել է Հայաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում` տնտեսության, մշակույթի ոլորտներում: Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ իր երկրի առաջնահերթությունն է զարգացնել հարաբերությունները հարևան և բարեկամ պետությունների հետ` հավելելով, որ Հայաստանն այդ երկրներից մեկն է»,- հայտնում են ՀՀ կառավարությունից։ 

Placeholder
Կազանում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահը