Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
COP 29-ին ընդառաջ Ադրբեջանն օկուպացրած Բերձորի միջանցքում արդեն վայրի կենդանիների է ոչնչացնում
Ադրբեջանական սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է այծյամը ընկել ադրբեջանցիների կառուցած փշալարերի ցանկապատի թակարդը և կոտրել ոտքը՝ փաստացի զրկվելով տեղաշարժի ունակությունից։ Փշալարի ցանկապատը կառուցած է Բերձորի և Քարվաճառի միջև, ոչ թե հայ-ադրբեջանական սահմանին։
Փաստորեն Ադրբեջանի զինված ուժերը օկուպացված տարածքները միմյանցից փշալարերով են բաժանում՝արգելափակելով վայրի կենդանիների տեղաշարժի ուղիները և լուրջ բնապահպանական աղետ ստեղծելով վայրի կենդանիների համար։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը լայնածավալ ծառահատումներ էր իրականացրել Ներքին Հանդ գյուղին հարակից հայտնի «Սոսիների պուրակ» արգելավայրում, որը եզակի բնության հուշարձան է ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի մակարդակով։ «Սոսիների պուրակը» իր շարունակությունն ունի այսօրվա օկուպացված Կովսականի շրջանում և 30 տարի ՀՀ բնապահպանական գերատեսչությունն ողջ պուրակը վերցրել էր խիստ պահպանության տակ՝ տալով արգելավայրի կարգավիճակ։
Ավելորդ չէ հիշեցնելը, որ նման իրավիճակում Ադրբեջանը պատրաստվում է Բաքվում անցկացնել ամենախոշոր բնապահպանական միջոցառումը՝ COP 29-ը։