Կոբախիձե. Իշխանությունները ստեղծել են բոլոր պայմանները, որպեսզի ընտրությունների արդյունքները կասկածի տակ չդրվեն
Քաղաքական
21:47 25/10/2024
Տարածաշրջան

Կոբախիձե. Իշխանությունները ստեղծել են բոլոր պայմանները, որպեսզի ընտրությունների արդյունքները կասկածի տակ չդրվեն

Վրաստանի իշխանությունները ստեղծել են բոլոր պայմանները, որպեսզի ոչ ոք կասկածի տակ չդնի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին վրացական «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Ես շատ լավատես եմ միջազգային զեկույցների վերաբերյալ, ըստ էության, մենք ստեղծել ենք բոլոր պայմանները, որպեսզի որևէ մեկը կասկածի տակ չդի ընտրությունների արդյունքները»,-ասել է Կոբախիձեն։
 

Placeholder