Վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ նկատվող արշավների հիմքում ևս ընտրական գործընթացներն են, որոնք սարերի հետևում չեն. Աբրահամյան
Քաղաքական
10:17 25/10/2024
Հայաստան

Վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ նկատվող արշավների հիմքում ևս ընտրական գործընթացներն են, որոնք սարերի հետևում չեն. Աբրահամյան

Հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական գործընթացների վրա նախընտրական ազդեցությունն աստիճանաբար թափ է համարվում: Նման տեսակետ է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

«Շատ ուժերի, գործիչների դեպքում, Հայաստանին վերաբերվող առանցքային խնդիրների դիսկուրսը ծավալվում է բացառապես նախընտրական տրամադրությունների համատեքստում:
Շատերի համար խնդիրը փաշինյանական իշխանությունը չէ, այլ պարզապես մանդատ ունենալը կամ իշխանական կերակրատաշտին մոտ գտնվելը:

Նաև սրանով է պայմանավորված, որ տարբեր փուլերում իշխանության դեմ ծավալվող շարժումներին, գործընթացներին կամ չեն սատարել, կա´մ դա ունեցել է խորհրդանշական բնույթ. իրենք էլ սեփական նախաձեռնությամբ որևէ լուրջ պրոցես չեն ձեռնարկել:

Վերջին շրջանում 2-րդ ու 3-րդ նախագահների դեմ նկատվող արշավների հիմքում ևս ընտրական գործընթացներն են, որոնք սարերի հետևում չեն:

Իհարկե քիչ բացառություններով, կան խմբեր կամ գործիչներ, որոնց` արշավների մասնակցությունն այլ պատճառներ ունի, սակայն հիմնական խնդիրը ներքաղաքական դաշտում տեղի ունեցող տրանսֆորմացիաներն են:

Մեծ թվով քաղաքական միավորներ մի կողմ են դրել գործող իշխանությանը և պայքարը տեղափոխել ներընդդիմության հարթություն:

Մի մասի վերահսկողությունը գործող կառավարչի ներքո է, ոմանք մոլորյալ են, որոշներն էլ շարժվում են այն հույսով, որ իրենց կնկատեն ու քաղաքական գործարք կառաջարկեն:
Քչերն են, ովքեր վերլուծել կամ վերլուծում են իրավիճակը, փորձում աշխատել հանրության լայն խմբերի հետ և ուժերի հիմնական կենտրոնացումն ապահովել չարիքի իշխանության հեռացման ուղղությամբ»,- գրել է Աբրահամյանը։ 

Placeholder