Հայաստանում կանանց շրջանում հաստատված չարորակ նորագոյացությունների մեջ առաջին տեղում կրծքագեղձի քաղցկեղն է
Առողջություն
17:21 25/10/2024
Հայաստան

Հայաստանում կանանց շրջանում հաստատված չարորակ նորագոյացությունների մեջ առաջին տեղում կրծքագեղձի քաղցկեղն է

Հայաստանում կանանց շրջանում կյանքում առաջին անգամ հաստատված չարորակ նորագոյացությունների մեջ առաջին տեղը զբաղեցնում է կրծքագեղձի քաղցկեղը։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հիվանդությունը վաղ հայտնաբերելու դեպքում  մեծանում է քաղցկեղը լիարժեք բուժելու հավանականությունը, նվազում է մահացությունը շուրջ 30%-ով։

Ամսական կանոնավոր ինքնազննումը, բժշկի կլինիկական զննումը և թիրախային տարիքի կանանց մամոգրաֆիան կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման հիմնական բաղադրիչներն են։

Placeholder