Ստեղծվել է աշխատանքային խումբ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման գործողությունների համակարգման համար
Քաղաքական
22:27 25/10/2024
Հայաստան

Ստեղծվել է աշխատանքային խումբ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման գործողությունների համակարգման համար

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայանգրի կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից անհրաժեշտ հանձնառությունների և գործողությունների համակարգման՝ ներառյալ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի երկխոսության գործողության ծրագրի մշակման ու իրականացման նպատակով։

Որոշման մեջ ասվում է.

«Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից ստեղծել աշխատանքային խումբ՝ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից անհրաժեշտ հանձնառությունների և գործողությունների համակարգման՝ ներառյալ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի երկխոսության գործողության ծրագրի մշակման ու իրականացման նպատակով;  Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

Աշխատանքային խմբի համակարգողին՝ մինչև սույն թվականի նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացնել սույն որոշմամբ սահմանված նպատակի իրագործման պլանժամանակացույցը»։

Placeholder
Ստեղծվել է աշխատանքային խումբ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման գործողությունների համակարգման համար