Ֆիլիպիններում զոհերի թիվն ավելացել է
Աշխարհում
15:03 26/10/2024
Աշխարհ

Ֆիլիպիններում զոհերի թիվն ավելացել է

Ֆիլիպինների հյուսիսում գտնվող Լուսոն  կղզում «Տրամի» փոթորիկի հետևանքով  ավերածություններ են եղել, զոհվել է 81 մարդ։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ներն ու նշում, որ ավելի վաղ հայտարարվել էր 60 զոհվածի մասին։

Ֆիլիպնների պետական մարմինները հայտարարել են, որ 66 մարդ տուժել է, ևս 34 մարդ համարվում է  անհետ կորած։

Փոթրիկն ուղեկցվել է հորդառատ անձրևներով, ինչի հետևանքով ջրհեղեղ է առաջացել։

Նշվում է, որ չորեքշաբթիից սկսած թափվել է այնքան անձրև, որքան նախատեսված էր, որ կտեղա երկու ամսում։

Placeholder
Ֆիլիպիններում զոհերի թիվն ավելացել է