Հակոբ Բադալյան. Վրաստանի քաղաքական ղեկավարությունը շատ ավելի վաղ հասկացել է այդ իրողությունը
Քաղաքական
15:50 28/10/2024
Հայաստան

Հակոբ Բադալյան. Վրաստանի քաղաքական ղեկավարությունը շատ ավելի վաղ հասկացել է այդ իրողությունը

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, անդրադառնալով Վրաստանում ընթացող զարգացումներին, գրում է.

«Ի՞նչ է Հյուսիսային Կովկասը: Վառոդի տակառ Ռուսաստանի «տակ»:

Դուք կարծում եք, թե Եվրամիությունն ուզո՞ւմ է ունենալ անմիջական սահման այդ վառոդի տակառի հետ: Այն դեպքում, երբ եվրաատլանտյան ռազմավարության հիմնարար թիրախներից մեկը այդ տակառի տակ ամեն հարմար պահի տաքացնելն է:

Վրաստանի քաղաքական ղեկավարությունը շատ ավելի վաղ հասկացել է այդ իրողությունը, որ Եվրամիությունը որևէ կերպ չի ուզի անմիջական սահմանակից լինել հյուսիսկովկասյան վառոդի տակառին: Մնացյալը, հռետորաբանություն է:

Այդ դեպքում հարց կառաջանա, թե ինչո՞ւ նախորդ տարրի դեկտեմբերին Վրաստանին տվեցին անդամության կարգավիճակ:

Այդ հարցը շատ է «ուռճացվում» մեզանում: Տվեցին ոչ թե անդամ դարձնելու մտադրությամբ, այլ որովհետև.

1-ին Կար Ուկրաինային և Մոլդովային այդ կարգավիճակը տալու անհրաժեշտություն, բայց չկար որևէ առարկայական պատճառ չանել դա Վրաստանի առումով: Հետևաբար, եթե Ուկրաինային տրվեր այդ կարգավիճակը, իսկ Վրաստանին՝ ոչ, դա կլիներ աղաղակող երկակի ստանդարտ, այդ թվում վրացական հանրության առաջ, ինչը կուժեղացներ Վրացական երազանքի դիրքը:

2-րդ Տվեցին, լավ պատկերացնելով, որ Վրաստանը գնալու է հայտնի օրենքների ընդունմանը, որոնք Վրացական երազաննքը անոնսավորել էր դեռևս մինչև այդ կարգավիճակը ստանալը: Ըստ այդմ, հաշվարկն այն էր, որ հետո այդ օրենքները առիթ կլինեն չեղարկել անդամության կարգավիճակը կամ սսառեցնել այն: Միաժամանակ, դա հնարավորություն կլինի նաև Վրաստանի հանրության մոտ նախընտրական ու հետընտրական հաշվարկով խաղարկել այն, որ Վրաստանը այդքան մոտեցել էր ԵՄ-ին, սակայն իշխանությունը «փչացրեց» ամեն ինչ:

Հարց կառաջանա, այդ դեպքում «Երազանքը» ինչո՞ւ ընդունեց օրենքները և տվեց ԵՄ-ին այդ առիթը: Գնանք վերև. որովհետև, Վրաստանի քաղաքական վերնախավը հիանալի հասկացել է, որ ԵՄ անդամության հարցը իրենց հանդեպ քաղաքական լծակ է, ոչ թե Եվրամիության իրական մոտիվ»։

Placeholder