Չեղած կազմակերպությունից ի՞նչ նվեր է ստանում կառավարությունը, անհասկանալի է․ Նազելի Վարդանյան
Տնտեսություն
18:25 28/10/2024
Հայաստան

Չեղած կազմակերպությունից ի՞նչ նվեր է ստանում կառավարությունը, անհասկանալի է․ Նազելի Վարդանյան

«Հստակ չգիտեմ, թե ինչո՞ւ են արդեն մի քանի անգամ հետաձգում բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կնքումը, սակայն , կարծում եմ՝ խնդիրը ոչ թե «Լիդիան Արմենիա»-ի ցանկության մեջ է, այլ կառավարության ներկայացուցիչները հասկացել են, որ այն հուսալի գործարք չէ և ողջ պատասխանատվությունը կրելու է պետությունը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը։

Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա»-ի՝ ՀՀ կառավարությանը 12,5 % բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կնքումը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 30-ը: Այս մասին որոշումն ընդունվեց ս.թ. հոկտեմբերի 24-ի Կառավարության նիստում: Ըստ հիմնավորման՝ 2024 թվականի հունվարի 18-ին ՀՀ Կառավարության կողմից հավանության է արժանացել «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու» N 81-Ա որոշումը:Նվիրատվության գործընացն արդեն մի քանի անգամ հետաձգվել է։

«Կարծում եմ՝ խնդիրն ավելի շատ ֆինանսական է։ Կառավարությունը հասկացել է,որ սնանկացման մեջ գտնվող կազմակերպությունից, որը բավականին շատ պարտքեր, ընդունել նվեր նշանակում է վերցնել իր վրա ֆինանսական պարտավորություններ։ Ընկերությունը կարող է մի օր սնանկ ճանաչվել և գնալ, իսկ պետությունը սնանկ չի կարող ճանաչվել և այդ պարտավորությունները կմնա մեր վրա»,- ասաց Վարդանյանը։

Հաջորդ հանգամանքն, ըստ Վարդանյանի, այն է, որ ներգրաված է ռուսական կապիտալ՝ Եվրասիական բանկի ֆինանսները։

«Առկա է պատժամիջոցների խնդիր , որը ևս պարտավորություններ է դնելու մեր կառավարության վրա։ Սա էլ քաղաքական մասը։ Բացի դրանից, այն գումարը, որը նույնիսկ եթե տրամադրի Եվրասիական բանկը, բավարար չէ,քանի որ երկու տարի առաջ ընկերությունը հայտարարեց, որ անհրաժեշտ է 250 մլն դոլար՝ շինարարությունն ավարտելու նախնական գործընթացը սկսելու համար։ Սակայն Եվրասիական բանկը տրամադրելու է միայն 100 մլնը, մնացածը ՝ օդից սռկախված »,- ասաց նա՝ հավելելով․
«Չեղած կազմակերպությունից ի՞նչ նվեր է ստանում կառավարությունը, անհասկանալի է։ Դա շատ ռիսկային է՝ և՛ քաղաքական, և՛ սոցիալ-տնտեսական տեսանկյունից։ Հուսով եմ՝ խոհեմություն կունենա Կառվարությունը և նվերը չի ընդունի»։

Ավելի մանրամասն՝  հղմամբ։

 

Placeholder