Ֆինանսների նախարարը հայտնեց, որ պետությունը պարտք է վերցնում նաև պետական պարտքերը փակելու համար
Տնտեսություն
12:24 28/10/2024

Ֆինանսների նախարարը հայտնեց, որ պետությունը պարտք է վերցնում նաև պետական պարտքերը փակելու համար

 «2025 թվականին մենք պլանավորում ենք ունենալ մոտավորապես 600 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկեր, 500 մլն դոլարի եվրաբոնդի թողարկում»,-պատախսանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին՝ ասաց էկոնոմիկայի նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա հայտնեց, որ պարտքը ոչ միայն բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանն է ուղղվելու,  այլև նախորդ պարտքերի մայր գումարների մարմանը։

Հովհաննիսյանը չհիշեց, թե որ ապրանքների արտահանման շնորհիվ է ՀՀ-ից տեղական արտադրանքի արտահանում բացասական բալանսից տարվա երկրորդ կեսին դարձել 1.4 % աճ գրանցել։

Նախարարի փոխարեն ԿԲ Նախագահ Մարտին Գալստյանը պատասխանեց,որ աճը ապահովել են կոնյակը, ծխախոտը և հանքարդյունաբերությունը։

Անդրադառնալով Հնդկաստանից զբոաշրջիկների հոսքին՝ Հովհաննիսյանն ասաց, որ 2024 թվականին նրանց հոսքը էականորեն նվազել է։

Placeholder