Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան. Հնդկական զենքի գլխավոր գնորդները
Քաղաքական
12:44 28/10/2024
Հայաստան

Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան. Հնդկական զենքի գլխավոր գնորդները

Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիայն գլխավորում են Հնդկաստանից զենք ձեռքբերող երկրների ցանկը։ Այս մասին գրում է The Times of India-ն՝  վկայակոչեով իր տեղեկությունները։ Ամենամեծ ծավալով գնումները կատարում է Հայաստանը՝ ձեռք բերելով այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են «Ակաշ» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր, «Պինակա» բազմարձակիչ հրթիռային համակարգեր, 155 մմ հրետանային հրացանները և այլն:

Հնդկաստանը 2023-24 թվականներին զենքի վաճառքի ծավալներն ավելացրել է 2,6 միլիարդ դոլարով։

Ըստ աղբյուրի, հնդկական պետական և մասնավոր ընկերություններն այժմ մոտ 100 երկիր են արտահանում սպառազինությունների, զինամթերքի և լայն տեսականի։

Դեպի ԱՄՆ արտահանումը հիմնականում բաղկացած է ենթահամակարգերից և բաղադրիչներից, ինչպիսիք են Boeing-ի և Lockheed Martin-ի ֆյուզելյաժ, թևեր ու այլ մասեր։

Placeholder
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան. Հնդկական զենքի գլխավոր գնորդները