«Հրապարակ». Ինչ մանրամասներ է պատմել ՔՊ-ականներին Արարատ Միրզոյանը Փաշինյան-Ալիև զրույցի մասին
Օրվա մամուլ
09:15 29/10/2024
Հայաստան

«Հրապարակ». Ինչ մանրամասներ է պատմել ՔՊ-ականներին Արարատ Միրզոյանը Փաշինյան-Ալիև զրույցի մասին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հոկտեմբերի 24-ին Ալիև-Փաշինյան կազանյան բանակցություններին մասնակցել են նաև 2 երկրի ԱԳ նախարարները։ Հանդիպման ընթացքում խոսք է գնացել գերիների շուրջ։ Երբ Արարատ Միրզոյանն Ալիևին առաջարկել է COP-29-ին իրենց մասնակցելու դիմաց գերեվարված զինծառայողներից գոնե մի քանիսին վերադարձնել և երաշխավորել է, որ այդ դեպքում անձամբ կգնա Բաքու՝ մասնակցելու միջոցառմանը, Ալիևը հարցին պատասխանելու փոխարեն Փաշինյանին է հարց տվել.

«Իսկ ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանին չեք պահանջում»: «Որովհետև գիտեմ, որ չեք տալու»,- պատասխանել է Փաշինյանը։

Ալիևը շարունակել է․ «Փոխարենը՝ այլ երկրից են պահանջում, Պուտինն է պահանջում նրան»։

Ի դեպ, Արարատ Միրզոյանն այս զրույցի մասին պատմել է ՔՊ-ական պատգամավորներին` ուրբաթ երեկոյան տեղի ունեցած փակ հանդիպման ժամանակ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Ինչ մանրամասներ է պատմել ՔՊ-ականներին Արարատ Միրզոյանը Փաշինյան-Ալիև զրույցի մասին