Հայաստանի քաղաքական դաշտն հիմնականում բաղկացած է կերակուրին և սեքսին առաջնահերթություններ տվողներից. Ստեփան Դանիելյան
Քաղաքական
10:53 29/10/2024
Հայաստան

Հայաստանի քաղաքական դաշտն հիմնականում բաղկացած է կերակուրին և սեքսին առաջնահերթություններ տվողներից. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Մարդիկ, ըստ իրենց ձգտումների ու կենսական կոչման, տարբեր աստիճանակարգերում են գտնվում։ Կենսակերպի ինչ առաջնահերթություններ կան.

1-ին աստիճան. կերակուր և սեքս,

2-րդ աստիճան. փող և հարստություն

3-րդ աստիճան. փառք և ճանաչում,

4-րդ աստիճան. գիտելիք,

5-րդ աստիճան. գոյության իմաստի ճանաչում։

Ազգերի ճակատագիրը փոխկապակցված են նրան, թե ընտրախավում ու կառավարիչների շրջանում որ աստիճանակարգի անգամներ են որոշում ընդունում։

Հայաստանի քաղաքական դաշտն հիմնականում բաղկացած է 1-ին, և 2-րդ խմբի անձանցից, երբեմն, հազվադեպ, հանդիպում են երրորդ խմբի ներկայացուցիչներ։

4-րդ խմբի թեկուզ փոքրիկ, շատ փոքրիկ, ներկայությունը կարող է Հայաստանին առաջ մղել, բայց կարող ենք, թեկուզ, 3-րդ խմբով մի կերպ յոլա գնալ, դա էլ է մեզ համար ճոխություն»։
 

Placeholder
Հայաստանի քաղաքական դաշտն հիմնականում բաղկացած է կերակուրին և սեքսին առաջնահերթություններ տվողներից. Ստեփան Դանիելյան