Աֆղանստանում մասայական պատվաստումներ են, այդ նպատակով կօգտագործվեն նաև մզկիթները
Առողջություն
10:10 29/10/2024
Աշխարհ

Աֆղանստանում մասայական պատվաստումներ են, այդ նպատակով կօգտագործվեն նաև մզկիթները

Աֆղանստանում սկսել են մասայաբար պոլիոմիելիտի դեմ պատվաստել երեխաներին։ եռօրյա արշավի իրականացման համար առողջապահության նախարարությունը մտադիր է օգտագործել նաև մզկիթները։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ արշավի առաջին փուլը տեղի կունենա երկրի  16 նահանգներում։ Նախատեսվում է, դրա ընթացքում պատվաստել 6,2 մլն երիտասարդների ու երեխաների։

«Առողջապահության նախարարությունը հրաժարվել է ավանդական մեթոդից, երբ պատվաստումների համար տնտուն էին գնում։ Այս անգամ երեխաները կպատվաստվեն  մզկիթներում կազմակերպված բուժկետերում»,- մանրամասնել են նախարարությունից։

Placeholder