Կհայտնվենք հին հնդկական փղի հայտնի պատմվածքում, երբ ամեն մեկը փղի մարմնի տարբեր  հատվածն էր շոշափել. Ժաննա Անդրեասյանը՝ Խաչատրյանին
Կրթություն, գիտություն
13:05 29/10/2024
Հայաստան

Կհայտնվենք հին հնդկական փղի հայտնի պատմվածքում, երբ ամեն մեկը փղի մարմնի տարբեր հատվածն էր շոշափել. Ժաննա Անդրեասյանը՝ Խաչատրյանին

«Ինչ վերաբերում է ուսուցիչների աշխատավարձին, ամենայն հարգանքով, երբ մենք խոսում ենք համակարգի ընդհանուր թվերի մասին և դուք վկայաբերում եք ձեր մի քանի ուսուցչի զանգը,  վարվում եք նույն կերպ ինպես, ինձ էիք Ձեր խոսքի սկզբում հղում անում, որ տանձը խնձորի հետ եմ համեմատում»,-ԱԺ բյուջետային լսումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին դիմեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Մինչ այդ Արթուր Խաչատրյանը հայտնեց, որ կապվել է մի քանի դպրոցների ուսուցիչների հետ և նրանք հայտնել են, որ Անդրեասյանի հայտարարած ցուցանիշը  և համամասնությունը, թե ուսուցիչների կեսից ավելին ստանում է 300 դրամից ավել աշխատավարձ, իրենց դպրոցներում չեն պահպանվում։

Անդրեասյանը նշեց, որ եթե վիճակագրական ցուցանիշներ է ներկայացվում, ապա Խաչատրյանը պետք է առնվազը համարժեք ցուցանիշներ բերեր։

«Մենք համակարգում ունենք ավելի քան 30 հազար ուսուցիչ և կախված նրանից, թե որ մեկս որ ուսուցչին կզանգի, կհայտնվենք այն հին հնդկական փղի հայտնի պատմվածքում, երբ ամեն մեկը փղի մարմնի տարբեր  հատվածն էր շոշափել և դրանից ելնելով էլ ամենատարբեր տպավորությունները ստացել, թե կենդանին ինչ պատկեր ունի։ Կարծում եմ, որ մենք բոլորս բավարար հասունություն ունենք մեզ այդ վիճակում չդնելու համար»,- ասաց Անդրեասյանը։

Նա հայտնեց, որ դպրոցների օպտիմալացման մասին չեն խոսում, այլ քաղաքականության հմնական նպատակը որակյալ կրթության հասանելիության ապահովումն է և այսօր այդ նպատակով  կառուցում են 223 նոր դպորց։
 

Placeholder