«Հայկական կարուսել» Վրաստանի ընտրություններում. Զուրաբաշվիլիի հայտարարությունը
Քաղաքական
16:08 29/10/2024
Տարածաշրջան

«Հայկական կարուսել» Վրաստանի ընտրություններում. Զուրաբաշվիլիի հայտարարությունը

«Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել»,- Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլին։

Նա շարունակում է  ակտիվ կերպվ հարցազրուցներ տալ արտասահմանյան մամուլին՝ պատմելով անցած շաբաթ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած խախտումների ու կեղծիքների մասին։

«Մեզ մոտ չգիտես ինչու այն կոչցում է «հայկական կարուսել»։  Չգիտեմ, գուցե Հայաստանում էլ այն անվանում են վրացական կարուսել։ Սա նշանակում է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ սոցիալապես անապահով մարդկանց, բանտարկյալների ընտանիքների անդամներից տարբեր պատրվակներով առգրավել են նրանցանձը հաստատող փաստաթղթերը։ Իսկ հետո դրանք օգտագործվել են քվեարկության համար։ Մեկ ID-ով և տարբեր էլեկտրոնային սարքերով հնարավոր է եղել քվեարկել նույնիսկ 17 անգամ։ Նրանց տրամադրության տակ կային մեծ թվով  անձը հաստատող փաստաթղթեր ու անձնական համարներ»,-հայտարարել է Վրաստանի նախագահը։
 

Placeholder