Սկանդալային «Ոսկե գնդակ». «Ռեալը» բոյկոտել է
Աշխարհում
09:17 29/10/2024
Աշխարհ

Սկանդալային «Ոսկե գնդակ». «Ռեալը» բոյկոտել է

«Ոսկե գնդակի» կազմակերպիչները` ֆրանսիական France Football հրատարակությունը,  շատ են զարմացել «Ռեալի» ֆուտբոլիստների և մարզիչների՝ արարողությունը բոյկոտելու որոշումից։ Այս մասին հայտնում է EFE-ն։

sport.ru-ի հաղորդմամբ, մրցանակի կազմակերպիչները «Ռեալի» այս վերաբերմունքն անվանել են «անհասկանալի»։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել Փարիզում կայացած «Ոսկե գնդակի» արարողությանը։Դա պայմանավորված է նրանով, որ պարզ էր դարձել՝  «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը չի ստանա «Ոսկե գնդակը»։

«Ոսկե գնդակը» ստացել է «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։ Հավակնորդների թվում էին Մադրիդի «Ռեալի» խաղացողներ Վինիսիուս Ժունիորը, Ջուդ Բելինգհեմը և Դանի Կարվախալը։ Ժունիորը մրցանակի համար քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակում ընդգրկվել է  Բելինգհեմը, 4-րդ տեղը զբաղեցրել է Կարվախալը։

 France Football-ի վարկածով, Մադրիդի «Ռեալը» ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն թիմը։

 

Placeholder