Ռոդրին՝ «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր
Աշխարհում
08:42 29/10/2024
Աշխարհ

Ռոդրին՝ «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր

Փարիզում տեղի  է ունեցել  France Football-ի  «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունը։ Գխավոր մրցանակին արժանացել է «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։

Նա կարիերայում առաջին անգամ ստացավ «Ոսկե գնդակ»՝ որպես նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

Հավակնորդների թվում էին  Մադրիդի «Ռեալի» խաղացողներ Վինիսիուս Ժունիորը, Ջուդ Բելինգհեմը և Դանի Կարվախալը։ 

«Ռեալի» ֆուտբոլիստներն ու մարզիչները հրաժարվել են մասնակցել արարողությանը։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրանք իմացել են, որ մրցանակը չի տրվելու իրենց խաղացողներից որևէ մեկին։ 

Ժունիորը մրցանակի համար քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակում ընդգրկվել է  Բելինգհեմը։ 4-րդ տեղը զբաղեցրել է Կարվախալը, իսկ 5-րդը՝ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը։

Placeholder