Սահմանազատման կանոնակարգում հենց միայն հատվածական սահմանազատման դրույթի առկայությունն արդեն ական է. Աբրահամյան
Քաղաքական
09:54 29/10/2024
Հայաստան

Սահմանազատման կանոնակարգում հենց միայն հատվածական սահմանազատման դրույթի առկայությունն արդեն ական է. Աբրահամյան

«Հայաստանյան իշխանությունների հավաստիացումներն ու պնդումները, թե ադրբեջանական զորքերը սահմանազատման արդյունքում, ինչ-որ փուլում, դուրս են բերվելու ՀՀ ինքնիշխանության տարածքից, որևէ լուրջ հիմնավորում չունեն»,- գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, նույնիսկ կնքված փաստաթղթերի, միջազգային բանաձևերի կամ միջազգային իրավունքի առկայությունը տարբեր երկրների հետ չի կանգնեցնում ագրեսիայի դիմելուց, այլ երկրի տարածքներ օկուպացնելուց և ստանձնած պարտավորությունները կատարելուց:

«Այս ամենի համատեքստում, Հայաստանի իշխանության ձեռք բերված պայմանավորվածությունները նույնիսկ փաստաթղթային առումով են խոցելի և Ադրբեջանի համար, ըստ իրավիճակի գործելու հնարավորություն են տալիս:

Սահմանազատման կանոնակարգում հենց միայն հատվածական սահմանազատման դրույթի առկայությունն արդեն ական է, որը ցանկացած պահի կարող է պայթել և իրադարձություններն անկանխատեսելի հուն տեղափոխել»,- գրել է Տ.Աբրահամյանը:

Placeholder
Սահմանազատման կանոնակարգում հենց միայն հատվածական սահմանազատման դրույթի առկայությունն արդեն ական է. Աբրահամյան