Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին
Քաղաքական
12:11 29/10/2024
Հայաստան

Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին

ՀՀ ՊՆ-ից հայտնում են.

«Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:

Նախարար Պապիկյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել նոր ձեռքբերումներ Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է
պաշտպանական բարեփոխումների ընթացքը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»:

Placeholder
Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին