Օդի ջերմաստիճանն այս գիշեր աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով
Հասարակություն
15:26 30/10/2024
Հայաստան

Օդի ջերմաստիճանն այս գիշեր աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով

Երևանում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 
Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Մարզերում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 3-ի ցերեկը և 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 31-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով։

Placeholder