Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քննիչը գտել էր, որ վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան. Խաչատրյանը՝ ՔԿ նախագահի հայտարարության մասին
«Մենք քննություն իրականացնող մարմին ենք և նման միջնորդություններ՝ իշխանությունից, օգնել ․․․ չգիտեմ, գուցե նաև իմ անձի հետ է կապված, ինձ նման միջնորդություններով չեն դիմում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք ՔՊ ներկայացուցիչներից զանգ ստացել է այս կամ այն գործով օգնելու, պատիժ մեղմելու համար։
Հարցին՝ ինչո՞ւ սեփական նախաձեռնությամբ վարույթ չեն նախաձեռնել ԱԺ-ում լսումներից ժամանակ Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարությունից հետո, որ իրեն երկու անգամ դիմել են ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու քրեական վարույթով, Ս. Խաչատրյանը նշեց. «Պետք է լինի հանցագործության մասին առիթ, այսինքն պետք է լինի հաղորդում: Այս դեպքում մենք հաղորդում չենք ստացել, մեր սեփական նախաձեռնությամբ էլ վարույթ չենք նախաձեռնել, որովհետև չենք գտել դրա առիթը»:
Հարցին՝ ստացվում է, որ կասկածի տա՞կ են դրել ՔԿ նախագահի հայտարարությունը, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Մենք կասկածի տակ չենք դնում, սակայն մենք այդ հայտարարության հիման վրա վարույթ չնախաձեռնելու որոշում ենք կայացրել, դատախազության հանձնարարության արդյունքում նոր վարույթ ենք նախաձեռնել: Քննիչը գտել է, որ վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան»։
Մանրամասն՝ տեսանյութում։