Չինաստանը հաստատել է իր մասնակցությունը Եվրասիական կինոակադեմիայի ստեղծմանը
Մշակույթ
17:10 30/10/2024
Աշխարհ

Չինաստանը հաստատել է իր մասնակցությունը Եվրասիական կինոակադեմիայի ստեղծմանը

Չինաստանը հաստատել է իր մասնակցությունը Կինեմատոգրաֆիական արվեստների Եվրասիական կինոակադեմիայի ստեղծմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, BRICS-ի վերջին գագաթնաժողովում Ռուսաստանը և Չինաստանը հուշագիր են ստորագրել ռուս-չինական համատեղ կինոարտադրության զարգացման մասին։  Ռուս և չինացի կինոգործիչները միասին կկազմեն միջոցառումների ծրագիր՝ պրոդյուսերներին և կինոընկերություններին աջակցելու համար:

«Սա լուրջ խթան է համատեղ խոշոր ֆիլմերի ստեղծման համար, որոնք կհետաքրքրեն ամենալայն լսարանը Ռուսաստանում, Չինաստանում և այլ երկրներում», - ասել է Լյուբիմովան:

Placeholder