Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արգիշտի Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար
«Եթե քրեական վարույթ հարուցելու հիմքեր եղել են, ապա որևէ կերպ չեմ կարող գնահատական տալ գործընկեր նախաքննական մարմնի կողմից հարուցված քրեական վարույթին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում, որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու գործով միջամտության վերաբերյալ իր հայտարարությունների հիման վրա քրեական վարույթ է հարուցվել։
Նա հայտարարեց, որ իրեն հարցաքննության չեն կանչել. «Գոյություն ունի նախաձեռնված քրեական վարույթ, որևէ այլ մեկնաբանություն տալու ոչ իրավական հիմք ունեմ, ոչ կոռեկտ է։ Ես ինչ ասել եմ, դրանք փաստերով հիմնավորվող բաներ են, սակայն գոյություն ունի նախաքննական մարմնի վարույթում առկա գործ»։
Հարցին, թե ինչո՞ւ նախկինում չէր բարձրայնել այդ մասին, նա ասաց. «Ոչ բոլոր միջամտություններն են, որոնք հանցավոր կարող են համարվել։ Ես դա չեմ համարել հանցագործություն»։
Հաջորդ հարցին՝ ինչո՞ւ բարձրաձայնեց այդ մասին, Քյարամյանն ասաց․ «Որովհետև ոչ միայն հանցագործություններն են բացահայտվում, այլ նաև երևույթները»։
Անդրադառնալով ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած սկանդալային միջադեպին՝ Ա. Քյարամյանը ներողություն խնդրեց․ «Օգտվելով առիթից՝ ուզում եմ ափսոսանք հայտնել Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի համար, առավել ևս այն պայմաններում, որ այդ միջադեպը նաև ինձ է վերաբերում։ Եթե հանրությունն ընդհանուր խնդիր է տեսնում, և վստահ եմ, որ տեսել է, իհարկե, պատրաստ եմ ներողություն խնդրել»։
Մանրամասն՝ տեսանյութում։